ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սինխրոն

Սինխրոն
31.05.2023 | 10:27

Սինխրոն բառի հայկական հոմանիշը համաձայնեցված է, այսինքն փոխադարձ ներդաշնակություն, միաժամանակյա գործողություն։

Ինչու՞ եմ այս բառը հիշել:

Որովհետև ցանկացած լուրջ մարդու մոտ կան անժխտելի կասկածներ, որ ՔՊ կոչված խմբակի գործողությունները կարծես թե համաձայնեցված են ազերիների հետ։

Ինչու՞ է առաջացել այդ կասկածը: Որովհետև դրա համար կան հին ու նոր բազմաթիվ փաստեր, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Խաղաղության պայմանագրի քննարկման միտքը առնվազն ենթադրում էր երկու հանգրվան, երկու միջանկյալ վիճակ, որոնք չէին կարող գոյանալ առանց մեկը մյուսի առկայության։

Համենայն դեպս, ՔՊ առաջնորդը երեք տարի բառացիորեն արտաբխկում է, որ ՀՀ-ն և ազերիները պետք է պայմանավորվեն երկու թեմայի շուրջ։

Դրանցից առաջինը ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և այդ սահմանների ներսում

Արցախի,ո րպես Ադրբեջանի մաս ճանաչումն է, իսկ երկրորդը Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքների ճանաչումը կամ ապահովումը Ադրբեջանի կողմից։

Իհարկե հիմարագույն այդ նախագծի մեջ ՔՊ խմբակի երազանքը կլիներ, եթե այդ երկու գործընթացները լինեին միաժամանակ, սինխրոն, որի իրականացման արդյունքում ՔՊ խմբակը բոլորին կհամոզեր, որ անուժ, անպաշտպան, անդաշնակից ՀՀ-ն գոնե փրկեց ՀՀ տարածքը։

Ակնհայտ էր, որ ՔՊ վերնախավը չուներ պատասխան, թե ի՛նչ կլինի, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո չլինի Ադրբեջանի խոստումը Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ։

Ի միջի այլոց թեմայի շուրջ երեք օր առաջ լրագրողները հարց ուղղեցին ոչ մեծ մտածող Հակոբ Արշակյան անունով երիտասարդ, անփորձ, անշրջահայաց, քաղաքականապես տկար, անմիտին, որն իր տխմարությանը սահմանակից պատասխանով բացահայտ վկայեց, որ իրենց խմբակը չունի իրադարձությունների զարգացման բանալին։

Փաստացի ստեղծվել էր իրավիճակ, որտեղ ՔՊ խմբակը կախված էր ազերի դիկտատորի կամայականությունից։

ՈՒ՜ր հասանք:

Ստացվում էր, որ ՀՀ կողմից ազերիների կազմում Արցախի ճանաչման փաստից հետո, ՀՀ իշխանությունները պետք է հասնեին նրան, որ արցախցիների իրավունքների ճանաչումը լիներ արագ, սինխրոն, և փոխադարձ համաձայնեցված և այդ պրոցեսում ՔՊ առաջնորդը պետք է պարտավորություններ վերցներ իր վրա 120 հազար մարդու իրավունքների բանակցման մասով։

Իհարկե դա բավականին բարդ գործընթաց էր խոստանում լինել և դրա տորպեդահարումը, տապալումը նշանակելու էր իրական, ծանրագույն մեղադրանք 2021 թվականի ընտրությունների ընթացքում արցախցիների իրավունքների չկատարման իմաստով։

Հաշվի առնելով հետագա բարդացումները և, պատասխանատվությունից խուսափելու համար հավանաբար, որոշեցին Արցախի բնակիչների իրավունքների քննարկումն ընդհանրապես հանել, այսինքն տեղի հայերին դիտարկել, որպես Ադրբեջանի քաղաքացիներ և նրանց վրա տարածել սուլթանության քվազի սահմանադրության դրույթները։

Եվ կատարվեց սպասելի անսպասելին, կամ` սինխրոն աշխատանքը։

Լաչինում բեղավոր անասուն, Հեյդարի լակոտը հայտարարեց, որ Արցախի բնակիչները ոչ մի տեսակի միջանկյալ, միջնորդված իրավունքներ չեն ունենալու, և պահանջեց, որպեսզի Արցախը կազմաքանդվի, իսկ երկրամասի ղեկավարը ինքնախոստովանական ցուցմունքներով մոտենա ազերի ոստիկանությանը։

Ա՛յ սա է սինխրոն աշխատանքը:

Ա՛յ սա է, ինչի դեմ մենք պետք է դուրս գանք:

Ա՛յ սա կանխելու համար երկրում պետք է յուրաքանչյուր մարդ պատասխանի մեկ հարցի` արդյոք քրեորեն պատժելի պե՞տք է լինի Արցախը Ադրբեջանի կազմում հայտարարելը և դրա իրականացումը:

Պարտավոր ենք, որպես նույն էթնոսի անդամներ, օգնելու մեր հայրենակիցներին ի փառս հայոց ամբողջական աշխարհի:

Որոշումը քոնն է իմ սիրելի գիտակից հայ մարդ, քաղաքացի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ